Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ուկրաինայի ազգային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր․ Տեսանյութ

Երևանում մեկնարկած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո ստորագրվեցին համատեղ հուշագրեր։

Մասնավորապես՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Ուկրաինային հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման հարցերով ազգային խորհրդի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հայկական կողմից հուշագիր ստորագրեցին ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի հեռոստատեսության և ռադիոյի հեռարձակման հարցերով ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Անապրենկոն։

Հաջորդ հուշագիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։

Ստորագրվեց Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը։