Երեկ գրանցվել է կորոնավիրուսից 19 մահ. Բուժաշխատողները հոգեկան ուժերի սպառման եզրին են. Անահիտ Ավանեսյան
Հայաստան
«Այսօրվա դրությամբ իրականացվել է 6049 թեստ, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ «դելտա» շտամով պայմանավորված՝ առկա է մահացության և հիվանդության ծանր ընթացքի մեծացում. «Մեր մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում: 319 վերակենդանացման մահճակալներից զբաղեցված է 289-ը»:
Նախարարն ընդգծեց, որ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսւ կազմում են չպատվաստված քաղաքացիները:
«Եթե մեր մահճակալային ֆոնդի մեծ մասը սպասարկում է քովիդով հիվանդներին, ապա դժվարանում է մյուս հիվանդների սպասարկումը:
Ուստի մեր հորդորն է հնարավորինս կառավարելի շրջանակներում պահել հիվանդության տարածումը, և թույլ տանք, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը՝ իր շնորհակալությունը հայտնելով բուժաշխատողներին, որոնք, նրա խոսքով, հոգեկան ուժերի սպառման եզրին են:
Ինչպես նշեց նախարարը, 14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է. «Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և հակացուցում ունեցողները: Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք, լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ»: