Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավական վեճ չկա. Իրավաբանները՝ ԳՇ պետի ազատման հարցում Արմեն Սարգսյանի մոտեցման մասին. «Ժամանակ»

Իրավական վեճ չկա. Իրավաբանները՝ ԳՇ պետի ազատման հարցում Արմեն Սարգսյանի մոտեցման մասին. «Ժամանակ»
Հայաստան
10:06, 02 март 2021
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր իրավաբաններ համաձայն չեն նախագահ Արմեն Սարգսյանի այն մոտեցմանը, որ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդությունը հակասահմանադրականության տարրեր է պարունակում: 

Թեև Գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, սակայն նա ցանկացած պահի կարող է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից, մանավանդ որ՝ խախտել է Սահմանադրության 14-րդ հոդվածը, ըստ որի զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն:   Ըստ իրավաբանների՝ այստեղ իրավական վեճ չկա, վեճ է երկու սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունները իրականացնելու գործընթացում, որը 1-2 օրում կհարթվի»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: