Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը ընդհանուր 43,2 մլն դրամ կհատկացնի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերին

Կառավարությունը ընդհանուր 43,2 մլն դրամ կհատկացնի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած քաղաքական ուժերին
Հայաստան
16:03, 16 сентябрь 2021
Կառավարությունը ընդհանուր 43 մլն 258 հազար դրամ գումար կհատկացնի՝ 2021թ․ հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով:

Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 16-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 26,7 մլն դրամ, «Հայաստան» դաշինքին՝ 10,4 մլն դրամ, «Պատիվ ունեմ»-ին՝ 2,5 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 1,9 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,5 մլն դրամ: