Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՆ խոսնակը հերքում է՝ ՀՀ կառավարությունը Նուբար Աֆեյանից Moderna տեսակի պատվաստանյութի նվիրատվության առաջարկ չի ստացել

ԱՆ խոսնակը հերքում է՝ ՀՀ կառավարությունը Նուբար Աֆեյանից Moderna տեսակի պատվաստանյութի նվիրատվության առաջարկ չի ստացել
Հայաստան
18:04, 16 сентябрь 2021
Aravot.am-ը, վկայակոչելով «Պարացելսուս» ՀԿ նախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանին, գրում է, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանը Հայաստանի կառավարությանն առաջարկել է 2 մլն դոզայի չափով Moderna տեսակի պատվաստանյութ, որից կառավարությունը հրաժարվել է։ 

«Արդի բառապաշարով՝ ըստ օդում կախված լուրերի (բայց տեղեկատվությունն այնպիսի անձնավորությունից է, որ հաստատ է), Նուբար Աֆեյանը ցանկացել է ՀՀ-ին որպես նվիրատվություն անել 2 միլիոն դոզայի չափով, իսկ կառավարությունը հրաժարվել է նվեր վերցնել ու առաջարկել է գումարով գնել։ Նուբար Աֆեյանն էլ հրաժարվել է գումարով վաճառել, և հիմա մենք կախված ենք օդում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է Նունե Ներսիսյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հերքեց հանգամանքը, որ Նուբար Աֆեյանը Հայաստանի կառավարությանը նման առաջարկ է արել։

ՀՀ կառավարությունը, ըստ խոսնակի, Աֆեյանից նման առաջարկ չի ստացել։