Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է․ Արարատ Միրզոյան

ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է․ Արարատ Միրզոյան
Հայաստան
11:20, 02 март 2021
«Ազգային ժողովի նախագահը նաև քաղաքական նկատառումներով կարող է չներկայանալ ԱԺ խորհրդի նիստին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է։ Եվ ես, պարոն Մարուքյան, թե ինչ պատճառով՝ գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել։ Ակնկալել, որ դա իմ պարտականությունն է, կարծում եմ, մի փոքր չափազանցություն է։ ԱԺ նախագահը կարող է նաև, օրինակ, քաղաքական նկատառումներոից ելնելով չգալ նիստին»,- պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան` ասաց Արարատ Միրզոյանը