«Զինվորականությունը պետք է քաղաքականությունից զերծ մնա և կմնա»․ Ալեն Սիմոնյան

Հայաստան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի երեկվա հրապարակած նոր հայտարարությունը քաղաքական առումով դրական համարեց։ «Ի զարմանս ձեզ՝ ես շատ լավ եմ գնահատում երեկվա հայտարարությունը, որը բազմաթիվ հարցերի պատասխան և լուծում է տալիս։ Քաղաքական առումով՝ երեկվա հայտարարությունը շատ լավն եմ գնահատում», - ասաց Ալեն Սիմոնյանը, ապա հավելեց, որ զինվորականությունը պետք է քաղաքականությունից զերծ մնա և կմնա։