Երեկ Շուշիից 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը. Հայկական կողմից կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ

Հայաստան
«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք անգամ գնդակոծվել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական հենակետերը։ Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին․
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»: