Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ
Հայաստան
11:27, 19 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  05:30-ի սահմաններում  Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է  ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված  ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել  են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի հետևանքով  ճանապարհը դարձել էր երթևեկի համար միակողմանի:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի  և վիրավորների ինքնությունը: