Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարուքյանը և Փաշինյանը կհանդիպեն․ կքննարկվի ատրահերթ ընտրությունների առաջարկը

Մարուքյանը և Փաշինյանը կհանդիպեն․ կքննարկվի ատրահերթ ընտրությունների առաջարկը
Հայաստան
13:26, 02 март 2021
«Առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք», լրագրողների հետ զրույցում  տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով իր ավելի վաղ արված առաջարկի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկների մասին՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:

Մարուքյանն ասաց, որ ինքը համաձայնություն է տվել. «Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ հանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները, դուք կիմանաք եզրահանգումները»: