Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն է կազմակերպել իր համակիրների տեղափոխումը, դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, անլուրջ է․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ՔՊ-ն է կազմակերպել իր համակիրների տեղափոխումը, դա անվանել վարչական ռեսուրսի օգտագործում, անլուրջ է․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
Հայաստան
13:45, 02 март 2021
«ՔՊ գրասենյակը կազմակերպել է իր համակիրների տեղափոխումը Ա կետից Բ կետ, դա անվանել վարչական ռեսուրսների օգտագործում, դա անլուրջ է»,-հակադարձելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ԱԺ-ում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: 

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանի հրավիրած հանրահավաքի հետ կապված հայտարարեց, թե իշխանության կողմից «վարչական աննախադեպ ռեսուրս է կիրառվել»:

«Այո՛, կազմակերպվել է ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում, կլինի միայն այն պարագայում, երբ որ Ազգային ժողովի կամ ոստիկանության կամ ՊՆ-ի ավտոբուսը ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու: Եվ վերջիվերջո, ՀՀ-ում բոլոր տեսակի հարցումներով, ՔՊ-ն և վարչապետն ունեն տասնապատիկ ավելի վարկանիշ, քան հայտարարված ընդդիմությունը՝ բոլորն իրար հետ վերցրած»,- ասաց Սիմոնյանը: