Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը․ Ալեն Սիմոնյան

Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը․ Ալեն Սիմոնյան
Հայաստան
13:48, 21 сентябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը:   

Այս տարիների ընթացքում, քայլ առ քայլ, մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով, վերագտնում ենք մեզ՝ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը։ Այս հիշարժան օրը մեկ անգամ ևս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակին, ովքեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:    

Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք և ամրացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ: