«Մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին»․ Տարոն Սիմոնյան

Հայաստան
Մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրել:
«Մենք ամեն ինչ ուզում ենք անել, որ արտահերթ ընտրություններ լինի, որ լուծարվի այս Ազգային ժողովը, որը չի նպաստում քաղաքական ճգնաժամի լուծմանը։ Չենք առաջադրվի, մի հատ էլ հայտարարություն կանենք: Ես՝ որպես Տարոն Սիմոնյան, չեմ համոզի Էդմոն Մարուքյանին, որ առաջադրվի»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների եւ արդեն այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի ասել է, որ Փաշինյանը հնարավոր է հանդիպի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Մարուքյանն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը այսօր իրեն հրավիրել է հանդիպման։