Գագիկ Ծառուկյանը գնացել է նախագահ Արմեն Սարգսյանի առանձնատուն

Հայաստան
Civic.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ցերեկը գնացել է նախագահ Արմեն Սարգսյանի առանձնատուն։ Ինչպես հայտնի է՝ նախագահը վատառողջ է և չի գնում աշխատանքի։
Թե ինչ նպատակով է գնացել Ծառուկյանը նախագահի տուն՝ հայտնի չէ։ Նախագահականից այդ առթիվ տեղեկություն չհաջողվեց ճշտել։
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ այսօր կամ վաղը կարող է հանդիպում լինել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջոև՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։
Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ եթե ԲՀԿ-ն ևս դրական արձագանքի, ապա այո, հնարավոր է, որ այս տարի անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Նշենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն ԱՄրուքյանն արդեն հայտարարել է, որ այդ հարցի շուրջ հանդիպելու է Նիկոլ Փաշիյանի հետ։
Այսպիսով՝ արտահերթ ընտրությունների գնալու և երկրում լարվածությունը թուլացնելու պատասխանատվությունն այժմ ընկած է ԲՀԿ-ի վրա։