Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համայնքների խոշորացման նպատակը՝ ռեսուրսների կենտրոնացումն է և դրանց առավել արդյունավետ օգտագործումը․ Վահե Ղալումյան․ Տեսանյութ

ԱԺ տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովը հանրային լսումներ է  կազմակերպել։ Թեման վարչատարածքային բաժանման մասին  օրենքում փոփոխություններ կատարելն է։ 

Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան իր բացման խոսքում ասաց, որ համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, 2016 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը և առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ։ 

«Օրենքի նախագիծը, որը կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է Հայաստանի Հանրապետության 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք։ Ես ուզում եմ խոսել ընդհանուր խոշորացման պրոցեսի մասին, որն արդեն 5 տարի մեր տեղական ինքնակառավարման համակարգում ներդրվել է։ Ընդհանուր խոշորացման պրոցեսին բավականին մոտիկից ծանոթ եմ, որովհետև մինչև 2018 թվականը եղել եմ Իջևան քաղաքի ավագանու անդամ, որից հետո աշխատել եմ որպես Տավուշի մարզպետ և ամբողջությամբ պատկերացնում եմ խոշորացման այն նախագիծը, որը կիրառվել է Տավուշի մարզում»,-ասաց Վահե Ղալումյանը։

Վահե Ղալումյանը նշեց, որ համայնքների խոշորացման նպատակը դա ռեսուրսների կենտրոնացումն է և դրանց առավել արդյունավետ օգտագործումը, ընդ որում դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներին, այլ նաև մարդկային ռեսուրսներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։