Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարիներ առաջ մենք մատների վրա էինք հաշվում այն համայնքները, որտեղ լուսավորություն կար․ Վաչե Տերտերյանը՝ Աշոտ Բլեյանին․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտրյանին հարց ուղղեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը։ 

Նա հարցրեց, որ 2016-ից իրականացրել են համայնքների խոշորացում, կարող է մի պիլոտային ծրագիր նշել, որ հետևողական դրվել է հանրապետությունում, ներկայացվել է  խոշորացված նոր համայնքին։

«Ես նկատի ունեմ բնակչի, բնակավայրի, նոր հարաբերությունների, որովհետև գիտեք, այլ տիպի հարցեր կդնեին, մարդն սկսեց ավելի երջանի՞կ ապրել իր համայնքում, կապն իր համայնքի հետ դարձավ ավելի գործո՞ւն, տնտեսական զարգացում ապահովե՞ց և այլն։ Թե չէ էդ սուբվենցիոն ծրագրերը, մյուսը, բանը, դե գիտեք, էդքան լուրջ չի, ոչ թե ես կասկածի տակ եմ առնում, ուղղակի ես մտածում եմ, որ Հայաստանը որպես ուժեղ համայնք ենթադրում է այլ մոտեցում»,- հարցրեց Աշոտ Բլեյանը։

Ի պատասխան Վաչե Տերտերյանն ասաց, որ Աշոտ Բլեյանը երևի թե իր հետ կհամաձայնվի, որ երջանկությունն ունի կոմպոնենտներ։
«Ես, ցավոք սրտի, չեմ կարող հիմա արձանագրել, որ այդտեղ մենք բոլորս կամ մեր բնակչության մեծ մասը երջանկացել է, իհարկե պիտի տեսնել որոշակի և՛ երջանկացման էլեմենտներ, և՛ ցավոք սրտի, նաև հակառակը։ Մենք բավականին մեծածավալ բարեկարգում ունենք, լուսավորություն գյուղական միջավայրում։ Ես լավ հիշում եմ տարիներ առաջ մենք մատների վրա էինք հաշվում այն համայնքները, որտեղ լուսավորություն կար, տարիների ընթացքում մեր շատ գյուղական համայնքներ լուսավորված են՝ բարեբախտաբար բավականին որակով, ճանապարհների մասով էական առաջընթաց կա։ Մեր համայնքները վերջին տարիներին կարողացել են իրենց ռեսուրսներով շատուշատ խնդիրներ ինքնուրույն լուծել։ 1996 թվականից որևէ ժամանակահատված, եթե վերցնենք, ես ակնհայտորեն Ա կետից Բ կետը ընթացքի հաջող բաներ շատ կասեմ, իհարկե կասեմ նաև թերացումները՛»,-ասաց Վաչե Տերտերյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում։