Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղամասարն արդեն խոշորացված համայնք է, ինչո՞ւ է կրկին խոշորացվում.Սոթքի բնակիչը՝ փոխնախարարին

Գեղամասարն արդեն խոշորացված համայնք է, ինչո՞ւ է կրկին խոշորացվում.Սոթքի բնակիչը՝ փոխնախարարին
Հայաստան
14:26, 22 сентябрь 2021
Գեղամասարն արդեն խոշորացված համայնք է, ինչո՞ւ է կրկին խոշորացվում: Խորհրդարանում համայնքների խոշորացման նախագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց Գեղամասարի պատմության ուսուցիչ Հայկ Դավոյանը:

Տերտերյանն էլ պարզաբանեց, որ Գեղամասարի պարագայում խոշորացման մոդելի ընտրության հարցը շատ զարգացումներ է ունեցել և տարբեր մոդելներ են քննարկվել.

«Մենք փորձում ենք որտեղ հնարավոր է խոշորացում անել, որպեսզի ավելի մեծ և ունակ համայնք ձևավորվենք: Կոնկրետ Գեղմասարի դեպքում նաև պետք է հաշվի առնենք նրա աշխարհաքաղաքական դիրքը, իսկ աշխարհաքաղաքական դիրքը համոզիչ փաստ է, որ այնտեղ պետք է լինի ռեսուրսով ավելի ապահովված, կենտրոնացված և ուժեղ տեղական ինքնակառավարում: Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, լավ կլիներ դրանում չհամոզվեինք, բայց համոզվեցինք նաև գործնականում»,-ասաց փոխնախարարը: