Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, որևէ մեկն անձամբ վարչատարածքային բաժանումները չի գծել, դա թիմային աշխատանքի արդյունք է․ Վաչե Տերտերյան

Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, որևէ մեկն անձամբ վարչատարածքային բաժանումները չի գծել, դա թիմային աշխատանքի արդյունք է․ Վաչե Տերտերյան
Հայաստան
17:25, 22 сентябрь 2021
«Այս թեմայով գործընկերներից մեկն ասաց, որ ինչ-որ հայտարարություններ են եղել, որ վարչատարածքային բաժանումներն անձամբ իշխանության կողմից գծվել են որևիցե մեկի կողմից, բայց ես վստահեցնում եմ, որ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, որևէ մեկն անձամբ որևէ բան չի գծել, դա թիմային աշխատանքի արդյունք է»,- «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հանրային լսումների եզրափակիչ ելույթում ասաց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա նշեց, որ այդ աշխատանքը, որն անցնում է որոշակի տեղերով՝ վերևից ներքև,  ներքից վերև, հետո էլի, հետո կողք, հետո ռեգիոն, հետո համայնք, բավականին լայն ընդգրկուն քննարկում է գնում։ Նա նշեց, որ այս դեպքում մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում դրան մասնակցել են, մոտավորապես գիտեն դրա ալգորիթմը, որ դա սկսվում է որոշակի փորաձգիտական մոտեցումներից, հետո դրանք հղկումներով առաջ են գնում։ 

Նա վստահեցրեց, որ իրենց թիմը, նախկին նախարար Պապիկյանը, ներկայիս նախարար Սանոսյանը, շատ ավելի շատ են մասնակցել այս սխեմաների կազմմանը, քան թե որևէ մեկը, եթե չհաշվեն, որ ամեն մի ռեգիոնի մասով՝ մարզպետներն իրենց առաջարկություններն ի սկզբանե տվել են։ Խոսելով այն հայտարարության մասին, թե այդ սխեմաներն անձամբ վարչապետի կողմից են գծվել, Վաչե Տերտերյանն ասաց։

«Չգիտեմ ով է այդպիսի բան ասել և ասել է, թե ոչ, բայց, եթե ասել է, ապա կոռեկտ չի եղել ու այդպիսի բան չի կարելի ասել, որովհետև դա այդպես չի եղել։ Գործընթացն իրավական ընթացք ունի և մենք այդ ընթացքով գնացել ենք», -հավելեց ՏԿԵ փոխնախարարը։