Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով

Կայացել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով
Հայաստան
11:44, 24 сентябрь 2021
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկա էին հրավիրյալ մասնագետներ տարբեր գիտակրթական հաստատություններից, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովի ընթացքում ծավալվել է մասնագիտական արդյունավետ քննարկում, մասնակիցների կողմից հնչած բազմաթիվ հարցերին բանախոսների կողմից տրվել են բովանդակալից պատասխաններ: