Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր մակարդակով երկխոսությունն է. ԱԱԽՔ քարտուղար

«Խաղաղության դարաշրջան բացելու տրամաբանության մեջ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, և այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար: Եվ մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր մակարդակով երկխոսությունն է »,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և հիշեցրեց, որ իրենք խաղաղության դարաշրջան բացելու մասին խոսել են և նախընտրական քարոզարշավում, և ներկայացրել Կառավարության ծրագրում: 

Նա հավելեց, որ սրա տրամաբանության շրջանակներում են կատարվել քաղաքական հայտարարություններ: