Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների. ԱԱԽ քարտուղարը՝ Էրդողանի պայմանի մասին

Հայկական կողմը ի՞նչ նախապայմաններ է միտված կատարելու, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսությունը սկսվի: «Ազատության» լրագրողի հարցին, որը վերաբերում էր Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց. «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախորդ իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների: Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավոր կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների»:

Նրա խոսքով՝ բոլոր գոյությւոն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով քննարկումներ սկսելը շատ դժվար կլինի: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը, Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ ԼՂ հարցը տարածքային վեճ չէ, այլ ինքնորոշման: