Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևիք» ազգային պարկում այրվել է մոտ 703.77 հա տարածք. ՇՄՆ

«Արևիք» ազգային պարկում այրվել է մոտ 703.77 հա տարածք. ՇՄՆ
Հայաստան
16:59, 24 сентябрь 2021
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացինե՛ր, սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում, համաձայն որի «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 971 հա տարածք։

Տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սեպտեմբերի 23-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 703.77 հա տարածք»: