Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միավորման գործընթացն անեինք-չանեինք՝ համայնքների 70 տոկոսից ավելին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնում է ընտրության, իսկ մենք խելամիտ ենք գտնվել և համատեղ ենք անում. Գնել Սանոսյան

Միավորման գործընթացն անեինք-չանեինք՝ համայնքների 70 տոկոսից ավելին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գնում է ընտրության, իսկ մենք խելամիտ ենք գտնվել և համատեղ ենք անում. Գնել Սանոսյան
Հայաստան
17:14, 24 сентябрь 2021
«Մենք միավորման գործընթացն անեինք-չանեինք՝ Հայաստանի համայնքների 70 տոկոսից ավելին այս աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, գնում է ընտրության, իսկ մենք խելամիտ ենք գտնվել և հիմա համատեղ ենք անում, քանի որ այդ ծրագիրը կար և պետք էր անել: Որպեսզի ավելորդ ֆինանսական ծախս չանեինք, ավելորդ այլ միջոցառումներ չանեինք, միանգամից մեկ պրոցեսով կանենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 
 
Նա նշեց, որ երկու-երեք ամսվա մեջ համայնքը երկու անգամ ընտրության պրոցեսի մեջ պետք չի ներգրավել։

Լրագրողների հարցին, թե սա արվում է, որ իշխանություններն իրենց թեկնածուների՞ն նշանակեն համայնքներում, Գնել Սանոսյանը պատասխանեց՝ համապատասխան օրենքը մեկնաբանելով, և ասաց, որ օրենքում հստակ գրված է, որ  համայնքի ղեկավարը, ավագանին ընտրվում են հինգ տարի ժամկետով, իսկ օրենքի մյուս թևում հստակ գրված է, որ գյուղական բնակավայրերի պարագայում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում մարզպետը, քաղաքային բնակավայրերի դեպքում՝ վարչապետը։ 

«Որևէ մեկի անունը գրված չի, չէ՞, դա նշանակում է, որ գործող համայնքի ղեկավարը կվերանշանակվի ԺՊ-ն, թե այլ մարդ՝ մարզպետի կամ վարչապետի որոշելիքն է, և օրենքի հստակ պահանջն է՝ ժամկետը լրացել է, պետք է ինչ-որ մեկը նշանակվի ԺՊ՝ մինչև ընտրությունը: Իսկ թե հիմա ով կնշանակվի՝ կարծում է, որ այդքան էական չի։