Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որն արված է Գյումրիում: Տեսանյութում նկատելի է, թե ինչպես են կտրում «Բալասանյան» դաշինք սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ կոմունալ ծառայության պետ Վարդգես Սամսոնյանի նախընտրական պաստառը որոշակի փակած ծառի ճյուղերը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: