«էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք՝ Ձեր կոչը քաղաքական էր». Պատգամավորի հարցը՝ ԲԴԽ նախագահին

Հայաստան
ԱԺ-ում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, որի ընթացքում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց Ռուբեն Վարդազարյանին՝ ասելով, որ նոյեմբերի 15-ի՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը քաղաքական էր և հիմնավորելու համար ասվածը հիշեցրեց, որ այդ հայտարարության հրապարակման օրը Ռուբեն Վարդազարյանի ընկերոջ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստի օրն էր։ Ըստ պատգամավորի՝ այդպիսի համընկնումներ չեն լինում, և դատավորներին ուղղված այդ կոչը ուղղորդող էր։ Արթուր Հովհաննիսյանը հարցրեց՝ «էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք, որ Ձեր կոչը քաղաքական էր»։
Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ԲԴԽ նախագահը հաշվետու չէ ԱԺ-ին, հետևաբար ինքը պարտավոր չի պատասխանել պատգամավորների քաղաքական հարցերին։ «Խնդրում եմ չշփոթել՝ սա Գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ», - ասաց Ռուբեն Վարդազարյանը։
ԲԴԽ նախագահը նշեց, որ իրենք պատրաստ են բաց քննարկման և ցանկացած պատգամավորի, որը ունի հարցեր դատական իշխանության վերաբերյալ, պատրաստ են հրավիրել ԲԴԽ՝ ցանկացած հարց քննարկելու համար։
«Քաղաքական բնույթի և իմ գործունեությանը վերաբերող հարցերին ես այսօր չեմ պատասխանելու։ Երեկ համբերատար փորձեցի պատասխանել, այսօր չեմ պատասխանի», - շեշտեց Ռուբեն Վարդազարյանը։
Արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ փաստորեն Ռուբեն Վարդազարյանը ընդունում է, որ իր հայտարարությունը քաղաքական է և ավելացրեց, որ կարծում է՝ պատգամավորները իրավունք ունեն նմանօրինակ հարցեր տալ ԲԴԽ նախագահին, քանի որ ԲԴԽ նախագահը հաշվետու է ժողովրդին, իսկ պատգամավորները ներկայացնում են ժողովրդին։
«Դատական իշխանության նկատմամբ կա շատ մեծ անվստահություն, և Դուք էլ որպես ԲԴԽ նախագահ, պարտավոր եք այդ անվստահության հետ մի բան անել և բոլոր մտահոգությունները փարատեք Ձեր կոնկրետ պատասխաններով», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։
ԲԴԽ նախագահը ևս մեկ անգամ ասաց, որ որևէ քաղաքական հարցի չի պատրաստվում պատասխանել։
Պատգամավոր Արեն Մկրտչյանը իր հարցի ժամանակ նախ արձագանքեց Վարդազարյանի նախորդ պատասխանին ասելով՝ «Պրն․ Վարդազարյան, ԱԺ դահլիճում, 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ։ Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում։ Կոչ եմ անում չանցնել կոռեկտության սահմանները», ասաց Արեն Մկրտչյանը, ապա ավելացրեց, որ Վարդազարյանին որևէ հարց չունի և իր դիտարկումները կներկայացնի ելույթի տեսքով։
Արձագանքելով Մկրտչյանի խոսքին Վարդազարյանն ասաց, որ վարքագծի որևէ կանոն չի խախտել, որևէ շփոթմունք չունի և դատական օրենսգրքով սահմանվում է դատավորի վարքագծի կանոնները և այդ վարքագծի կանոններից ելնելով ինքն ունի զսպվածության սահման և այդ սահմանը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ դրդեն դեպի քաղաքական քննարկում։
Ծովինար Վարդանյանը հարց ուղղեց Վարդազարյանին, ասելով, թե հայտարությունը անելիս այդ զսպվածության սահմանը ինչպե՞ս է գործել։
Վարդազարյանը պատասխանեց, որ հայտարարությամբ ինքը զսպվածության որևէ սահման չի խախտել։
Արձագանքելով, Ծովինար Վարդանյանը ասաց, որ Վարդազարյանը շեշտում է, որ իր ելույթի հետ կապված թյուրըմբռնում կա, և կարո՞ղ է ինքը հիմա այդ նույն հայտարարությունը նույն բովանդակությամբ հնչեցնի, բայց այնպես, որպեսզի հասկացվի այն, ինչ ԲԴԽ նախագահը նկատի է ունեցել։
Վարդազարյանը պատասխանեց․ «Այո, իմ կոչը զսպվածության կոչ էր, սթափվելու կոչ էր, և իմ բոլոր գործընկերներին կոչ եմ արել զերծ մնալ որևէ քաղաքական դրդապատճառներով որոշում կայացնելուց, թե՛ իշխանության, թեծ ընդդիմադիր, թե՛ անկախ, թե՛ քաղհասարակությանը չհետևել։
Ղեկավարվել բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Սա էր իմ կոչի բուն էությունը, բունը իմաստը»։