Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղաշրջման փորձ անողները ոչ միայն ընկալելի չեն լինելու ողջ աշխարհում, այլև առաջինը ու խիստ պատժվելու են հենց ռուսական իշխանության կողմից․ Արամ Սարգսյան

Հեղաշրջման փորձ անողները ոչ միայն ընկալելի չեն լինելու ողջ աշխարհում, այլև առաջինը ու խիստ պատժվելու են հենց ռուսական իշխանության կողմից․ Արամ Սարգսյան
Հայաստան
12:28, 03 март 2021
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռուսական ազդեցության տակ գտնվող հարթակային ընդդիմադիրները և վարչապետի հրաժարականը պահանջող զինվորականները, հավանաբար, տեղյակ չեն, որ ռուսական ազդեցության գոտու հետսովետական որևէ տարածքում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել: Նման փորձարկում անողները ոչ միայն ընկալելի չեն լինելու ողջ աշխարհում, այլև առաջինը ու խիստ պատժվելու են հենց ռուսական իշխանության կողմից»։