Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավում

Երկու միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվի  անվտանգության և ենթակառուցվածքների բարելավում
Հայաստան
21:33, 01 октябрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի և Սյունիքի մարզերում (կմ147+700-կմ148+922, կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228 հատվածներ)։

«Աշխատանքները կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» ընկերության հետ։ Անվտանգության աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին. կկատարվեն գծանշումներ, կտեղադրվեն արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, որոշ հատվածներ կասֆալտապատվեն, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ Աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 6 ամսվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հիշեցնում է,  որ Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում արդեն իսկ կատարվել են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Համանման աշխատանքներ են նախատեսված նաև այլ ճանապարհահատվածների վրա։