Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեր ընկերական շրջապատը քննարկել է վարչապետի սպանության կազմակերպումը»․ Արման Բաբաջանյանը՝ ԲԴԽ նախագահին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արման Բաբաջանյանը ԱԺ հերթական նիստում նկատի ունենալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ դիմեց «Իմ քայլը» խմբակցությանը եւ ասաց․ «Այս արհավիրքը դուք եք բերել դատական համակարգ՝ Վանեցյանի առաջադրմամբ դուք եք ընտրել։ Այսինքն՝այդ մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ այս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։

Բաբաջանյանը հրապարակեց ՀՀ  ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութից հատված, որտեղ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը  քննարկել են վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները դիմեց Վարդազարյանին․

 «Սա ձեր ընկերների խոսակցությունն էր եւ ես ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության վրա եւ այն ամսաթվի վրա, երբ տեղի է ունեցել այս խոսակցությունը, որից հետո նոյեմբերի 15-ին Դուք մարտակոչ արեցիք, որը ուղղակի կապ ունի Ձեր ընկերական շրջանակի հետ»,- եւ հարց ուղղեց․  «Դուք խոսում եք Բաղրամյանի բռնության կոչերի մասին, բայց Ձեր տղան Բաղրամյանի ակտիվիստներից է; Որ այդպես մխրճվել եք դատական համակարգի մեջ, կա՞ մի այնպիսի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, կարո՞ղ եք համարել, որ Ձեր գործունեությունը եւ կյանքը միայն հանուն Ձեզ չի անցել․ մի բան, որ Ձեր ներդրում է ՀՀ-ի իրավունքի զարգացման մեջ»։

«Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են  հետևանք, այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին և խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար»,-  Արման Բաբաջանյանին արձագանքեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Ես ձեզ խոսք եմ տալիս, պարոն Բաբաջանյան, այն պահից սկսած, երբ ես չեմ հանդիսանա դատավոր և չեմ ունենա օրենքներով զսպվածությունը, ես ձեզ կպատասխանեմ նույն բառերով կամ ավելի խիստ բառերով»,- ավելացրեց Վարդազարյանը։