Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսով վարակված «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածուն տեղափոխվել է Երևան․ ՀԺ

Կորոնավիրուսով վարակված «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածուն տեղափոխվել է Երևան․ ՀԺ
Հայաստան
14:47, 03 октябрь 2021
Կորոնավիրուսով վարակված «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը տեղափոխվել է Երևան: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Սամսոնյանը նախ հոսպիտալացվել է ԲԿ-ի տիրաժ բաժանմունքում, այնուհետ տեղափոխվել մայրաքաղաք:
«Իրենք ցանկացան տեղափոխել, մենք էլ դեմ չեղանք, իրենց կամքն է: 2 օր առաջ է տեղափոխվել»,-ասաց Արմեն Խաչատրյանը: