Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանության պաշտոնյաները չեն հրավիրվել Կառավարություն․ Մանե Գևորգյանը հերքում է

ՀՀ ոստիկանության պաշտոնյաները չեն հրավիրվել Կառավարություն․ Մանե Գևորգյանը հերքում է
Հայաստան
14:57, 03 март 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ոստիկանության պաշտոնյաներ չեն հրավիրվել, վարչապետն իր ընթացիկ գործերով է զբաղված։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հերքելով News.am և Yerevan.today լրատվականների այն հրապարակումներն՝ ըստ որի Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին։ 

Նշենք, որ քիչ առաջ News.am և Yerevan.today լրատվական կայքերն սկսել են ուղիղ միացմամբ ցուցադրել կառավարության մուտքի մոտակայքում ոստիկանության անցուդարձը։