Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսական համահարթեցման օրենքի կիրարկման ժամկետը երկարացնում ենք մինչև 2024 թվականը. Վաչե Տերտերյան

Ֆինանսական համահարթեցման օրենքի կիրարկման ժամկետը երկարացնում ենք մինչև 2024 թվականը. Վաչե Տերտերյան
Հայաստան
13:55, 04 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, այս նախագիծը ԱԺ-ին է ներկայացվել 2016 թվականից հետո: «2016 թվականի դոտացիաների բաշխումը մենք ընդունեցինք որպես բազա, որպեսզի 2016-ին հաջորդող տարիներին որևէ համայնք ավելի քիչ դոտացիա չստանա, քան ստացել է 2016-ին: Հետագայում ամեն տարի մինչև 4, 4.5, 5 մլրդ-ով դոտացիոն ֆոնդն ավելացել է, և այդ ավելացված մասը մենք բաշխում էինք Ֆինանսական համահարթեցման մասին օրենք նոր տրամաբանությամբ»,- նշեց Վաչե Տերտերյանը և հավելեց, որ այս տարի արվող խոշորացումը հնարավորություն կտա 2022 թվականի բյուջեի կատարողականի ամփոփ տվյալները բյուջետային համակարգի տրամաբանությամբ դնել 2024թ.  բյուջեի նախագծի հիմքում:

Փոխնախարարը նկատեց, որ 2024թ. բյուջեն արդեն կպլանավորվի Ֆինանսական համահարթեցման օրենքի ամբողջական տրամաբանությամբ. «Օրենքի բովանդակությունն այն է, որ մենք կիրարկման ժամկետը երկարացնում ենք մինչև 2024 թվականը»: