Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի․ ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը  չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի․ ՀՀ քաղավիացիայի կոմիտե
Հայաստան
16:46, 06 октябрь 2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
 
Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը  չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: 
 
Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել  Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ 

Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։ 

Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից  տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ  ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: 
Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին: