Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրավիճակը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Իրավիճակը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին
Հայաստան
16:59, 06 октябрь 2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Հաղարծինի, Վանաձորի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: