Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում»․ Սերժ Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանին հրահանգ տալու մասին

«Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում»․ Սերժ Սարգսյանը՝ Օնիկ Գասպարյանին հրահանգ տալու մասին
Հայաստան
18:29, 03 март 2021
Այսօր շախմատային միջոցառումից հետո, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը, լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը  կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Ամենայն հավանականությամբ՝ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, տեսնենք։ Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք՝ կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանեմ», - ասաց նա։

Հիշեցենք, որ Սերժ Սարգսյանի փեսա, վտարանդի մեդիամագնատ Միքայել Մինասյանը այսօր հայտարարել է, թե ԱԱԾ-ն առաջիկայում հրապարակելու է Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի հեռախոսազրույցը։