Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան

Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
Հայաստան / Սպորտ
19:58, 03 март 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնաբանել է Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի տեղափոխությունը ԱՄՆ։

«Արոնյանն իր պատասխանում նշել է, թե ինչու է հեռանում Հայաստանից, ու ես բացարձակապես չեմ խրախուսել նրա այդ որոշումը։ Նույնիսկ նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծի մեզ համար, որպեսզի Հայաստանի շախմատի սիրահարները օժանդակություն տրամադրեն։ Սակայն խնդիրն օժանդակության մեջ չէ։ Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ որ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը։