Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխմարզպետը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Փոխմարզպետը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Հայաստան
17:42, 12 октябрь 2021
Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ալբերտ Մարգարյանին։

Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Զոհրաբյանը նշել է․ «Պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու Ալբերտ Մարգարյանին։ ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ պարոն Մարգարյանը  նշանակվել  է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Կարծում եմ՝ պարոն Մարգարյանին ներկայացնելու կարիք այնքան էլ չկա, քանզի Գյումրիում նրան բոլորն էլ շատ լավ ճանաչում են։ Պարոն Մարգարյանը պետական կառավարման համակարգում աշխատանքի ու ղեկավարման երկար տարիների փորձ ունի, տեխնիկական գիտությունների թեկնածու  է, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ,  իսկ որպես շինարար և քաղաքաշինության բնագավառի փորձառու մասնագետի ներկայացնելու իմաստ չկա։ Շնորհակալություն եմ  հայտնում պարոն Բալասանյանին անցած տարիների աշխատանքի համար։ Իսկ ձեզ մաղթում եմ  արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Գյումրու և գյումրեցիների»։

Ալբերտ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար․ «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին մեծ վստահության համար, ճիշտ է կարճ ժամանակ է լինելու իմ պաշտոնավարումը, սակայն ամեն ինչ արվելու է քաղաքապետարանի բնականոն աշխատանքը շարունակելու համար»։