Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգման աշխատանքներ՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի հատվածներում․ Տեսանյութ

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ Տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ 150+700 - կմ 167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։
 
Մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
 
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։