Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանին բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին. պարզաբանում․ 1in.am

Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանին բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին. պարզաբանում․ 1in.am
Հայաստան
13:01, 14 октябрь 2021
Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,- սա մի հատված է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի ֆեյբուքյան գրառմամբ ահազանգել էր, որ Երկու տարում Հայաստան է ուղարկել 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և այլ պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ. «Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,-գրել էր նա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը պարզաբանում ստանալու համար դիմեց պաշտպաության և առողջապահության նախարարություն:

Պարզվում է՝ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանը բժշկական սարքեր և սարքավորումներ նվիրաբերվել են 2017 և 2018 թվականներին, որոնք երկու դեպքում էլ իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցով։

2017 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրաբերված բժշկական սարքավորումների  խմբաքանակի մեջ եղած շահագործման պիտանի սարքավորումները բաշխվել են ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժհաստատություններին։ Տվյալ բաշխումները հավաստող բոլոր փաստաթղթերն առկա են, որոնք կազմվել են ընդունող հանձնաժողովի կողմից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սարքավորումների մի մասը մաշվածության կամ տեխնիկական անսարքության պատճառով պիտանի չէ շահագործման, ինչի վերաբերյալ ևս առկա են ընդունող հանձնաժողովի համապատասխան արձանագրությունները: Սարքավորումների նշված մասը հիմա էլ շարունակում է գտնվել ՊՆ պահեստներում և, հնարավորության դեպքում իրականացվում է վերանորոգման կամ, եթե վերանորոգումն անհնար է` խոտանման ընթացակարգ:

2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս առողջապահության նախարարության, նվիրաբերվել են բժշկական սարքեր և սարքավորումներ։ Նշած սարքավորումները մաքսազերծվել, պահեստավորվել, գույքագրվել և բաշխվել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցված:

Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնք բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ:

Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում: Նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման, ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթաց՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում են սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միեւնույն ժամանակ, նվիրատվություն ստացած խմբաքանակների բաշխման, իրացման, օգտագործման վերաբերյալ եթե առկա են այնպիսի փաստեր,որոնք առնչվում են այդ գույքերի վատնմանը կամ վաճառքին, խնդրում ենք դիմել իրավապահ մարմիններին, տրամադրել համապատասխան փաստեր»,-ասված է համատեղ պարզաբանման մեջ: