Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է վարում երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ․ Զախարովան՝ Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության մասին

Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է վարում երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ․ Զախարովան՝ Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության մասին
Հայաստան
13:07, 14 октябрь 2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Մարտակերտ քաղաքում օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին: Զախարովան ցավակցել է զոհված քաղաքացու հարազատներին ու հայտարարել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ:

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահներն անդադար գործունեություն են ծավալում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Տվյալ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառումը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ խնդրահարույց հարցերը, փոխանակել գերիներին՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով և ականապատման քարտեզները»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։