Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չեմ բացահայտի, որովհետև դեռ մարտավարությունս չեմ որոշել»․ ԲԴԽ նախագահը՝ կնոջը ՀՔԾ հրավիրելու մասին

«Չեմ բացահայտի, որովհետև դեռ մարտավարությունս չեմ որոշել»․ ԲԴԽ նախագահը՝ կնոջը ՀՔԾ հրավիրելու մասին
Հայաստան
14:36, 04 март 2021
ԱԺ-ում երեկվա թեժ հարցուպատասխաններից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր 168․am-ին հայտնել է, որ իրեն այնհայտ գործով կինը այսօր առավոտյան հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն առայժմ չի մեկնաբանում կատարվածը։ 

Civic.am-ը կապ հաստատեց Ռուբեն Վարդազարյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ գործով քննության մասին է խոսքը։ «Որևէ մեկնաբանություն չեմ անում, եթե ուզենամ ասել, մամուլի ասուլիս կհրավիրեմ»,- ի պատասխան ասաց ԲԴԽ նախագահը։ 

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք դա թաքցնելու բան է, Վարդազարյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով, թաքցնելու է, որովհետև նախաքննական գաղտնիք ինստիտուտ գոյություն ունի»։ ԲԴԽ նախագահը չպատասխանեց նաև հարցին, թե կնոջը մեղադրանք ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ։ 

«Այո, ես չեմ բացահայտում տեղեկությունը, ակնհայտ ձեզ ասում եմ, որ չեմ բացահայտի տեղեկությունը, որովհետև դեռ մարտավարությունս չեմ որոշել, դեռ չեմ հասկանում՝ ինչ գործով է»։ 

Տեղեկացանք, որ Վարդազարյանի կինը՝ Գոհար Մարտիրոսյանը  դասախոսում է Մանկավարժական համալսարանում։ 
Մանկավարժականի հանրության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ ՀՔԾ-ում համալսարանի հետ առնչվող քրգործ չկա, և իրենց հետ կապված որևէ գործով չէ, որ ԲԴԽ նախագահի կինը հրավիրվել է ՀՔԾ։

Մարինե Խառատյան