Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ

Երասխում այրվել է մոտ 4000 հակ անասնակեր. ԱԻՆ
Հայաստան
14:15, 17 октябрь 2021
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։
 
Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։