Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը

Ներկայացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը
Հայաստան
21:11, 18 октябрь 2021
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, դրա դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները:



Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: