Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ
Հայաստան
17:18, 19 октябрь 2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ:

«Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, և մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»,- tert.am-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գրիգորյանը նշել է գլխավոր խնդիրներից մեկը, որի շուրջ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել: «Այդ իրավիճակը կապված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հետ, որը պատկանում է «Գազպրոմին» և ներկայում չի գործում: Մենք ցանկանում ենք, որ հինգերորդ էներգաբլոկը դառնա երկրի էներգետիկ համակարգի մի մասը: Սակայն «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն՝ ընկերության բոլոր ներդրումները պետք է ունենան 9 տոկոսի եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը, այդ իսկ պատճառով այն դեռ օրակարգում է»,- հավելել է փոխվարչապետը:

«Գազպրոմը» Հայաստան գազի միակ մատակարարն է: 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորոնարդ մետրի համար: