Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերահաշվարկի արդյունքում Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, իսկ Տեղ համայնքում ՔՊ ձայները ավելացել են 1- ով․ ԿԸՀ

Վերահաշվարկի արդյունքում Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, իսկ Տեղ համայնքում ՔՊ ձայները ավելացել են 1- ով․ ԿԸՀ
Հայաստան
17:37, 20 октябрь 2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին` ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները: Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում նաև տեղամասային հանձնաժողովների անդամները, յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ:

Վերահաշվարկի արդյունքում․ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելացել են 1-ով։

Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։

Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 9-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։