Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը․ Տեսանյութ

Հոկտեմբերի 23-24-ը Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»): Դիլիջանում անցկացվող՝ արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողովն» այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել:

Գագաթնաժողովն այս տարի կրելու է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Այն կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությամբ:
Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: