Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք. ՀՀ ՊՆ

Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք. ՀՀ ՊՆ
Հայաստան
22:38, 04 март 2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։

Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։

Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։