Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջանցքի մասին որևէ հարց չի եղել, այդ ճանապարհները բացվելու են, և այն օգտագործելու են երկու կողմերն էլ»․ Արմեն Գրիգորյան

«Միջանցքի մասին որևէ հարց չի եղել, այդ ճանապարհները բացվելու են, և այն օգտագործելու են երկու կողմերն էլ»․ Արմեն Գրիգորյան
Հայաստան
13:59, 22 октябрь 2021
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ զրույցում, անդրադառնալով Զանգելանում Ադրբեջանի կողմից տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակների մասին, նշել է․ «Ադրբեջանը հրապարակային հայտարարում է թե ինչ նպատակ ունի, ապաշրջափակման տրամաբանության շրջանակներում: Այստեղ մի կոմպոնենտ կա, որը կեղծ պնդում է, դա միջանցքի տրամաբանության շրջանակներում կառուցվող լոգիստիկ կենտրոնն է: Ինչպես Ռուսաստանի փոխվարչապետն է նշել, որ միջանցքի տրամաբանության շրջանակներում ոչ մի հարց չի քննարկվում, ես ևս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք չենք քննարկել միջանց և չենք էլ քննարկելու: Արդբեջանի այս հայտարարությունները բոլոր պայմանավորվածություններից դուրս են, և դրանք չեն կարող իրականություն դառնալ»:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջանցք չի եղել և չի լինի, «Եթե Ադրբեջանը առաջ է քաշում, որ միջանցք է ստանալու, դա նշանակում է, որ Հայաստանը ևս Ադրբեջանի շրջանում միջանցք է ստանալու Ասիական երկրների հետ համագործակցությունների համար: Հունվարի 11-ի և Նոյեմբերի 9-ի հայտարարությունների մեջ միջանցքի մասին որևէ հարց չի եղել, այդ ճանապարհները բացվելու են և այն օգտագործելու են երկու կողմերն էլ»,- եզրափակել է Արմեն Գրիգորյանը: