Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վերացրել է ԶՊՄԿ ընկերության 75% կապիտալի կիրառումը արգելելու հայցի կիրառման միջոցը

Դատարանը վերացրել է ԶՊՄԿ ընկերության 75% կապիտալի կիրառումը արգելելու հայցի կիրառման միջոցը
Հայաստան
18:59, 22 октябрь 2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տեղեկանում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 30–ի որոշմամբ բավարարվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն կամ ԶՊՄԿ) կողմից ներկայացված միջնորդությունը (թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործով) և վերացվել է
Ընկերությանը պատկանող՝ ԶՊՄԿ 2,061,253 (երկու միլիոն վաթսունմեկ հազար երկու հարյուր հիսուներեք) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի (յուրաքանչյուրի անվանական արժեքը 20 000 ՀՀ դրամ, որոնց ընդհանուր կշիռը ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում կազմում է 75%) տնօրինումը արգելելու ձևով կիրառված հայցի ապահովման միջոցը։