Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատգամավորները այցելել են Սյունիքի պաշտպանական դիրքեր․ պատասխանել զինվորների հարցերին

Պատգամավորները այցելել են Սյունիքի պաշտպանական դիրքեր․ պատասխանել զինվորների հարցերին
Հայաստան
12:39, 25 октябрь 2021
Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այցելեցին ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր։

Պատգամավորները տեղում ծանոթացան պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսեցին զինծառայողների մտահոգություններն ու պատասխանեցին նրանց հարցերին։

Պատգամավորները հետևեցին նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին, ուսումնասիրվեցին նաև վերոնշյալ հավաքներին առնչվող խնդիրները։