Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե քաղաքական իշխանությունը քննադատում է, նշանակում է՝ դատական իշխանությունը լավ է աշխատում․ էդմոն Մարուքյան

Եթե քաղաքական իշխանությունը քննադատում է, նշանակում է՝ դատական իշխանությունը լավ է աշխատում․ էդմոն Մարուքյան
Հայաստան
11:25, 05 март 2021
Այսօր Աժ ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ չի եղել իր հերոսը, սակայն աշխարհում կա մի ինդիկատոր․ եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում են դատական իշխանությանը, ուրեմ այն լավ է աշխատել, և իշխանությունները իրենց այս պահվածքով ուղերձ են հղում միջազգային կառույցներին, որ այս դատական իշխանությունը լավ է աշխատում։ 

«Որովհետև, եթե վատ ա աշխատում, գործադիրի համար ա աշխատում, գործադիրը, քաղաքական մեծամասնությունը չի բողոքում։ Ստացվում է, որ իշխանությունները երբ ուզում էին, որ նա դառնա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երևի մտածում էին, որ էդ մարդը պետք է իրանց հրահանգները կատարի և բողոքի ձայն էին հնչեցնում, որ հրահանգները չեն կատարվում», - նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝այստեղ անազնիվ մոտեցում կա․ «Մենք ուզում ենք ունենալ անկախ դատական իրշխանությո՞ւն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական իշխանություն, որից իշխանությունը գոհ կլինի»։

Հարցին՝ թե արդյո՞ք Մարուքյանը բացառում է, որ ԲԴԽ նախագահը ազդեցություն չունի նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից, և ինքը քաղաքական չի՞ համարում Ռուբեն Վարդազարյանի հայտնի հայտարարությունը, Մարուքյանը պատասխանեց, որ նախկին իշխանությունների հետ կապերի հարցը «կարողաներով» քննարկվող հարց չէ․

«Եթե կա փաստ, որ մի դատավոր կաշառք ա վերցրել, բռնեք, կալանավորեք, դատեք, մենք էլ ծափահարենք։ Կա՞ փաստ, որ մեկը մեկին հրահանգ ա տվել, բռնեք հրապարակեք ասեք դատավորը անկախ չի։ Դա օդում խոսակցությունների հարց չէ», - պատախանեց պատգամավորը։

 Մարուքյանի խոսքով՝ դատարանների աշխատանքը հիմնված է եզրահանգումների և փաստերի վրա։ Անդրադառնալով վարչապետի մահափորձին նա նշեց, որ, եթե ապացույցների բազա լիներ, ապա  ծանրակշիռ դատարանները չէին մտնի այդ բեռի տակ և խափանման միջոցը կալանքը ընտրեին։ 

«Օրինակ՝ շատ քիչ խոսվեց Արարատ Միրզոյանի մասին, որը փորձ չէ, այլ կոնկրետ դեպք է։ Այսինքն՝ ավելի շատ պատգամավորները փորձում էին վարչապետին հաճոյանալ, բայց Միրզոյանը կոնկրետ ենթարկվել է ծայրահեղ բռնության։